Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

18:45 • 26.09.18

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարներին տրված ընդունելությանը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան իր գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ տեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա տիկնոջ հետ: