Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում. shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Սպիտակ քաղաքի բնակիչ, 54-ամյա Երվանդ Սահակյանը իր վարած Ford Transit մակնիշի 34 VZ 825 համարանիշի ավտոմեքենայով Ոսկեհատ-Հայանիստ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, ըստ նախնական տեղեկութունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Աղյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել գյուղմթերքով: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










