Բեռլինն ու Սանկտ Պետերբուրգն ուղիղ երկաթուղային ճանապարհ կկապի. «Իզվեստիա»

09:59 • 26.09.18

Գերմանիայի տրանսպորտի նախարարությունում տեղեկացրել են Բեռլինի և Սանկտ Պետերբուրգի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցության կազմակերպման ծրագրերի մասին: Այդ մասին գրում է Известия-ն:

Նշվում է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ում հաստատել են այդ տվյալների հավաստիությունը:


Երկաթուղային ճանապարհը պետք է անցնի Կալինինգրադով: Կգործարկվեն նաև Մերձբալթյան և Լեհաստանի տարածքներում արդեն գոյություն ունեցող երկաթգծերը:

«Ենթադրում ենք, որ Բեռլինից մինչև Կալինինգրադ և Պետերբուրգ գնացքները կանցնեն Օդերի Ֆրանկֆուրտով մինչև Լեհաստանի սահման և հետո Վարշավայի ուղղությամբ՝ մասամբ արդեն գոյություն ունեցող Վարշավա-Բրեստ-Մինսկ ուղղությամբ»,- ասել են գերատեսչությունում:

Նախարարությունում նշել են, որ վերջին շրջանում երկաթուղային ճանապարհն ընդլայնվել է, ինչը թույլ է տվել գնացքներին երթևեկել 160 կմ/ժ արագությամբ: