Հրդեհ է բռնկվել Բջնի գյուղի մոտակա անտառում

15:21 • 26.09.18

Սեպտեմբեր 26-ին, ժամը  11:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա անտառում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Դեպքի վայրում աշխատում են 19 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ: