Իդլիբում գրոհայինները սկսել են հետ քաշվել ապառազմականացված գոտուց. Էրդողան

14:38 • 26.09.18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իդլիբի այն տարածքում, որտեղ ստեղծվելու է ապառազմականացված գոտին, ծայրահեղական խմբավորումները սկսել են հետ քաշվել անհայտ ուղղությամբ: Այդ մասին գրում է lenta.ru-ն:

Էրդողանը չի հստակեցրել, թե որ զինված խմբավորումներն են հետ քաշվում և ապառազմականացված գոտու որ հատվածի մասին է խոսքը:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ալ Քաիդա»-ի հետ կապված «Հուրաս ադ-Դին» խմբավորման, ինչպես նաև «Ջեբհաթ ան Նուսրա»-ի և այլ խմբավորումների գրոհայինները հրաժարվել են Մոսկվայի և Անկարայի առաջարկած նախաձեռնությունից:

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը եկել են եզրակացության Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին: