Մոսկվայի դատարանը կարող է ազատ արձակել Խաչատուրյան քույրերից կրտսերին

12:32 • 26.09.18

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը սեպտեմբերի 27-ին կքննի հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերից կրտսերին՝ 17-ամյա Մարիա Խաչատուրյանին, ազատ արձակելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը:

Ինչպես նշում է ria.ru-ն, այդ մասին հայտնել է «Ագորա» միջազգային իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Պավել Չիկովը:

meduza.io կայքը մանրամասնում է, որ ներկայացված միջնորդությունում քննությունը խնդրում է փոխել խափանման միջոցն ու արգելել Խաչատուրյան քույրերին որոշակի գործողություններ անել մինչև 2018թ. դեկտեմբերի 28-ը: Այնուհանդերձ՝ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ 17, 18, 19 տարեկան Մարիա, Անգելինա, Քրիստինա Խաչատուրյանները ձերբակալվել են հուլիսի 27-ին՝ 57-ամյա հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի դաժան սպանությունից հետո: Քույրերը խոստովանական ցուցմունք են տվել՝ պատմելով ծնողի կողմից կանոնավոր բնույթ կրող բռնության մասին: