Առաջիկայում ծրագրված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Հայաստան. ԱԳՆ խոսնակ

12:23 • 26.09.18

Ռուսաստանի նախագահն առաջիկայում կայցելի Հայաստան, այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ռուսաստանի նախագահի հնարավոր այցի վերաբերյալ  քննարկումները շարունակվում են, ժամկետները հստակեցված չեն: Միայն կարող եմ ասել, որ և՛ ռուսական կողմը, և՛ մենք հաստատել ենք, որ, չասեմ մոտ ժամանակներս, բայց առաջիկայում նման հանդիպում ծրագրված է, որն ունենալու է պաշտոնական այցելության բնույթ»,-ասաց Բալայանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցին, Տիգրան Բալայանն ասաց, որ հարցը քննարկվում է, այս պահի դրությամբ որևէ հստակեցնում չկա: