Թագավորական ընտանիքի առաջին միասեռ ամուսնությունը. Էլիզաբեթ 2-րդի զարմիկը պսակադրվել է տղամարդու հետ (լուսանկարներ)

13:19 • 26.09.18

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում գրանցվել է առաջին ոչ ավանդական պսակադրությունը. թագուհի Էլիզաբեթ 2-րդի զարմիկ լորդ Այվար Մաունթբաթենն ամուսնացել է վաղեմի զուգընկերոջ՝ Ջեյմս Քոյլի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, պսակադրությանը ներկա է եղել 60 մարդ՝ այդ թվում նաև լորդի նախկին կինն ու երեք երեխաները: Սակայն թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը ներկա չի եղել՝ պատճառ բերելով գերծանրաբեռնված գրաֆիկը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մաունթբաթենը նախկինում ամուսնացած է եղել ու ունի երեք դուստր: Սակայն 2014թ. նա խոստովանել է, որ միասեռական է:

«Նախկին ամուսնությանս 17 տարվա ընթացքում ես պայքարել եմ ինքս իմ, իմ ցանկությունների դեմ: Կինս միշտ էլ իմացել է, որ տղաներն ինձ գրավում են, սակայն նա այդ ամենին ըմբռնումով է մոտեցել, ինչի համար ես նրան երախտապարտ եմ»,-նշել է նորապսակը:

 

Lord Ivar Mountbatten (pictured right) with his new husband James Coyle (pictured left) and former wife Lady Penny Mountbatten (centre)

Lord Ivar and his new love James Coyle exchanged rings and vows in front of 60 family and friends including his three proud daughters

Lord Ivar confessed to having struggled with sexuality throughout most of his 17- year marriage and had known from his teens that he was bisexual