Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը նաև կանանց թիմ կունենա

10:52 • 27.09.18

«Ալաշկերտը» կունենա նաև կանանց ֆուտբոլային թիմ, որը կմասնակցի Հայաստանի առաջնություններին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Այս առիթով ակումբն ընդունելություն է հայտարարում` համապատասխան կազմ հավաքագրելու համար:

 

«Ալաշկերտը» միևնույն ժամանակ կոչ է անում, որպեսզի հայկական մյուս ակումբներն էլ միանան այս նախաձեռնությանը: