Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 35 հարց

11:00 • 27.09.18

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 35 հարց, որոնցից 28-ը չզեկուցվող են: Նշենք, որ այսօր նիստը վարում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 27-28-ին աշխատանքային այցով կլինի Տաջիկստանի Հանրապետությունում և Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:

Օրակարգում ընդգրկված հարցերից է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2019 թվականի ծրագիրը», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, «Ընտանեկան օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և այլ հարցեր: