Առաջիկայում կհարապարկվի Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին ուսումնասիրությունը. Արթուր Վանեցյան

13:20 • 27.09.18

Կառավարության հերթական նիստից հետո ԱԱԾ  տնօրեն  Արթուր  Վանեցյանը  պատասխանեց  լրագրողների  միայն մեկ հարցի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ԱԱԾ-ն ուսումնասիրությունների վերաբերյալ:

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի», - ասաց Արթուր Վանեցյանը՝ հրաժարվելով այս  պահին ներկայացնել  մանրամասներ՝ ուսումնասիրության  նախնական արդյունքներից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի  11-ին  լրագրողների հետ  զրույցում  Արթուր  Վանեցյանը  նշել էր, որ փաստեր  կհարապարկեն  Ռոբերտ  Քոչարյանի   ընտանիքի ունեցավծքի  վերաբերյալ:

«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին  առաջիկայում կխոսենք:Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք»,-շեշտեց նա:

Արթուր Վանեցյանը  ընդգծել էր, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր: «Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,-մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

ԱԱԾ տնօրենը նաև  հայտարարել էր, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- հայտարարել  էր նա:

Հիշեցնեն  նաև, որ  Ռոբերտ Քոչարյանի  որդին ՝Սեդրակ  Քոչարյանը Արթուր  Վանեցյան  դեմ  հայց  է  ներկայացրել  դատարան՝  պահանջելով  զրպարտության  համար փոխհատուցում և  հրապարկային  հերքում:

Նշենք նաև, որ ԱԱԾ տնօրենը խմբագրումներ է կատարել ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում և դրանք ներկայացրել որպես արագ խոսելու հետևանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված», — հայտարարել էր Վանեցյանը: