Օլիմպիադա-2018. Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթանակ է տոնել

20:47 • 27.09.18

Բաթումիում շարունակվում է շախմատի համաշխարհային 43-րդ Օլիմպիադան: Այսօր կայացել են 4-րդ տուրի հանդիպումները:

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել` առավելության հասնելով Հունաստանի նկատմամբ:

 

Հայաստանի կանանց հավաքականը նույնպես շարունակում է հիանալի ելույթները: Մեր ընտրանին այս տուրում էլ հաղթել է Իտալիայի հավաքականին:

 

Իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ովքեր հաղթել են, համապատասխանաբար, Օլգա Զիմինային և Ելենա Սեդինային: Մարիա Կուրսովան ոչ-ոքի է խաղացել Մարիան Բրունելոյի հետ, իսկ Աննա Սարգսյանն իր միավորը կիսել է Դեսիրե Դի Բենեդետոյի հետ:

 

Հայաստանի կանանց հավաքականը շարունակում է մնալ անպատելի: Մեր հավաքականի հետ միասին միավոր չեն կորցրել նաև Չինաստանը, Մոնղոլիան, Ուկրաինան և Վրաստանը: