Արագածոտնում 12-ամյա երեխայի դին հայտնաբերվել է ծառից կախված. Shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 22։50-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա ծառից կախված։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 22։45-ի սահմաններում նշված տան բնակիչ, 12-ամյա Մ. Խ.-ի դին հայտնաբերվել է իրենց տանը կից հողամասում՝ կեռասենուց հակի թելով կախված վիճակում։ Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-հայտնում է կայքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր իրենց գյուղի դպրոցի 5-րդ դասարանում։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում:










