Մերձմոսկովյան Սերպուխովում տեղադրված խաչքարի վրա ադրբեջանցիները փորձել են գտնել «1915» գրությունը

23:51 • 27.09.18

Ռուսաստանի ադրբեջանական համայնքն անհիմն աղմուկ է բարձրացրել մերձմոսկովյան Սերպուխովում («Գուսարական բալլադ» այրված պանդոկի տեղում) հայկական խաչքարի տեղադրման շուրջ:

Ինչպես տեղեկացնում է Rusarminfo-ն, ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբասովը և Սերպուխովի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Գունդուզ Մուսաևը յութուբյան տեսահոլովակում նշել են, որ Սերպուխովում տեղադրված խաչքարի վրա առկա է «1915» գրությունը, որը հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին: Նրանց խոսքով՝ այդ գրությունը հակասում է ՌԴ-ում բարեկամական ազգամիջյան հարբերությունների ոգուն և «հայկական սադրանք» է հանդիսանում:

Աղբյուրին հաջողվել է ստանալ նոր խաչքարի լուսանկարները, որոնցում բացակայում է «1915» գրությունը, իսկ պատվանդանի գրությունը նշում է, որ այն նվիրված է անմեղ զոհերի հիշատակին: