Նիգերիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 200-ի (լուսանկարներ)
Նիգերիայի նահանգներից չորսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 199-ի, մինչդեռ տուժածները հազարից ավելի են:
Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հիշեցնելով, որ Նիգերիայի կառավարությունը ջրհեղեղի պատճառով սեպտեմբերի 18-ին ազգային աղետ էր հայտարարել:
Կառավարությունը 8.2 մլն դոլար է հատկացրել տուժածներին բուժօգնության տրամադրման համար: Հայտնի է, որ այժմ իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ:



![]()











