14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. նրանցից մեկը վիրավոր է. Shamshyan.com

14:17 • 27.09.18

Երեկ, ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

«Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 14-ամյա Հովհաննես Ս.-ն է։ Մինչ բժիշկները ձեռնարկում էին անհրաժեշտ օգնություն՝ երեխայի առողջական վիճակը կարգավորելու համար, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 14-ամյա Վահե Մ.-ն։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում Վահե Մ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, բացատրություն տվել կատարվածի մասին, որից հետո քննիչի որոշմամբ հանձնվել է ծնողների հսկողությանը»,-հայտնում է  կայքը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: