Քաջարանում շինարարական աշխատանքների ընթացքում կառուցատարն ընկել է քաղաքացու վրա (լրացված)
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում՝ Չարենցի 3 հասցեում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս կառուցատարն ընկել է քաղաքացու վրա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Հ. Մ.-ն (ծնված 1974 թ.) երկաթբետոնե կոնստրուկցիայի տակից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, իսկ փրկարարները դուրս են բերել Ժ. Մ.-ին (ծնված 1945 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Տուժածները հոսպիտալացվել են Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:










