Բաքվում թեյի սեղանի շուրջ տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը

16:38 • 27.09.18

Այսօր Բաքվում կայացել է Ռուսաստանի Դաշնության ու Ադրբեջանի Հանրապետության նախագահների դեմառդեմ հանդիպումը, գրում է minval.az-ը:


Այնուհետ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը շարունակել են իրենց զրույցը թեյի սեղանի շուրջ: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:


Մինչ այդ, Ռուսաստանի Դաշնության նախագահն Իլհամ Ալիևի հետ հետևել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին: Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է Պուտինը երկրպագում ռուս մարզիկներին:


Հայտնի է, որ Բաքվից հետո Պուտինը կայցելի Դուշանբե, որտեղ մեկնարկելու է ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպումը: