ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2019թ. հոկտեմբերի 11-ին Աշխաբադում

12:55 • 28.09.18

ԱՊՀ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Այդ մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Դուշանբեում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի ընդլայնված կազմով նիստին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է լրագրողներին, որ Ուկրաինան ԱՊՀ գագաթնաժողովի նեղ կազմով նիստին ներկայացված չի եղել, թեև հրավեր ուկրաինական կողմին ուղարկվել է:


Մինչ այդ, Դուշանբեում անցկացվել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 


Նշվել էր, որ պատվիրակությունների ղեկավարները հանդիպման արդյունքներով 18 փաստաթուղթ կստորագրեն, ինչպես նաև կհաստատեն 2019թ. ԱՊՀ նախագահության փոխանցումը Թուրքմենստանին: