Ասանժը լքել է WikiLeaks-ի խմբագրի պաշտոնը. The Times

02:19 • 28.09.18

WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը լքել է իր իսկ ստեղծած ռեսուրսի խմբագրի պաշտոնը՝ համացանցին հասանելիություն չունենալու պատճառով, գրում է The Times-ը:

Կայքի թիմը նշում է, որ կապի բացակայությունը ստիպել է Ասանժին լքել խմբագրի պաշտոնը, սակայն նա այնուամենայնիվ շարունակում է մնալ WikiLeaks-ի «հրատարակիչը»:

WikiLeaks-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Ասանժն իր հետևորդ է նշանակել իսլանդացի հետաքննող լրագրող Քրիստին Հրաֆենսոնին, որը սկանդալային կայքի հետ համագործակցում է 2010 թվականից: