Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ռազմարդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում այսօր հրդեհ է բռնկվել: Այդ մասին հայտնում է minval.az-ը:
Շիրվանի դատախազությունից հայտնել են, որ հրդեհի հետևանքով տուժել է 2 մարդ:
Նախնական տեղեկության համաձայն՝ հրդեհի բռնկման պատճառ է դարձել հատուկ սարքով երկաթ կտրելու ժամանակ առաջացած կայծը: Հրդեհն արդեն մարվել է, նշանակվել է փորձաքննություն:










