Հունգարիայի արտգործնախարարը Մամեդյարովին պարգևատրել է «Արժանիքների շքանշանով»
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի հարցերով նախարար Պետեր Սիյարտոյի հետ, ասված է երկրի ԱԳՆ-ի հաղորդագրությունում, գրում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում Էլմար Մամեդյարովն «Ադրբեջանի և Հունգարիայի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման» համար պարգևատրվել է «Արժանիքների շքանշանով»: Իր ադրբեջանցի գործընկերոջը շքանշանը հանձնել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն:
Հունգարիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Մամեդյարովին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար և վստահություն է հայտնել, որ այդ կապերը, հատկապես տնտեսության և էներգետիկայի ոլորտում, կշարունակեն զարգանալ:










