Ճապոնիայում «Տրամի» թայֆունի պատճառով շուրջ 200 չվերթ է չեղարկվել

06:40 • 28.09.18

Դեպի Ճապոնիա շարժվող «Տրամի» թայֆունի պատճառով երկրի իշխանություննեը որոշել են չեղարկել 198 ներքին չվերթ: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով NHK հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսով՝ Ճապոնիայի հարավային Օկինավա պերֆեկտուրայի ուղղությամբ:

Մասնագետների կանխատեսումների համաձայն՝ «Տրամին» Ճապոնիայի ափերին կհասնի սեպտեմբերի 29-ի առավոտյան: