Եվրամիությունը 1 միլիարդ եվրո կհատկացնի սեփական սուպեր համակարգիչն ունենալու համար
Եվրամիությունը ձեռք կբերի իր սեփական սուպերհամակարգիչը, որի արժեքը կկազմի ավելի քան 1 մլրդ եվրո: DW.com-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի համապատասխան առաջարկը ԵՄ երկրները հավանության են արժանացրել սեպտեմեբրի 28-ին:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին Լյուքսեմբուրգում կբացվի եվրոպական հաշվարկային կենտրոնը, որի ստեղծմանը մասնակցում է 24 երկիր, այդ թվում և Նորվեգիան, որը ԵՄ անդամ չի հանդիսանում:
Նախագծի իրականացմանը 485 մլն եվրո կհատկացվի ԵՄ բյուջեից, 400 մլն եվրո կհատկացնեն անդամ երկրները, ևս 400 մլն-ը կստացվի մասնավոր ընկերություններից: Այդ միջոցներով երկու սուպեր համակարգիչ ձեռք կբերվեն, որոնք կդասվեն աշխարհում ամենահզորների հնգյակի շարքը, և երկու այլ համակարգիչ, որոնք ընդգրկված են համաշխարհային թոփ-25-ում:
Լյուքսեմբուրգի հաշվարկային կենտրոնը միասնական ցանցով կմիավորվի Եվրոպայի երկրներում գործող սուպեր համակարգիչների հետ: Ամենահզոր սուպեր համակարգիչն աշխարհում կառուցվել է ԱՄՆ-ում:










