ՄԱԿ-ի ԳՎ-ում Նեթանյահուի ելույթից առաջ Իրանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը

03:53 • 28.09.18

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթից անմիջապես առաջ Իրանի պատվիրակությունն ամբողջ կազմով ցուցադրաբար լքել է դահլիճը, գրում է ТАСС-ը:

Իրանի պատվիրակությունում գործակալության ունեցած աղբյուրի խոսքով՝ այդ քայլը հատուկ էր արված՝ ի նշան Իսրայել վարչապետի ելույթի հանդեպ ունեցած վերաբերմունքի, քանի որ մինչ այդ նա խիստ քննադատաբար էր խոսել Իրանի մասին:

Մասնավորապես՝ իր ելույթում Նեթանյահուն հայտարարել էր, որ Թեհրանում գաղտնի պահեստում պահվում է 15 բեռնարկղ, որոնցից յուրաքանչյուրում կարող են պարունակվել միջուկային զենքի համար անհրաժեշտ նյութեր ու սարքավորումներ, ուստի վարչապետը պահանջել է ՄԱԳԱՏԷ-ից անհապաղ հետաքննություն անցկացնել: