ԱՄՆ-ում օդուժին պատկանող F-35B ինքնաթիռ է կործանվել
Ուրբաթ՝ սեպտեմբերի 28-ին, ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում ամերիկյան օդուժի հինգերորդ սերնդի նորագույն F-35B կործանիչ ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այս մասին հաղորդում է Բյուֆորտ շրջանի շերիֆի մամուլի ծառայությունը:
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:45-ին: Նշվում է, որ ամերիկյան զինվորականներն արդեն հաստատել են օդուժին պատկանող ինքնաթիռի կործանման փաստը:
Սա F-35B ինքնաթիռների կործանման առաջին դեպքն է: Հայտնի է, որ ավիավթարի հետևանքով զոհեր չկան: Օդաչուին հաջողվել է ինքնանետվել և այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:










