Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. տուժածները հոսպիտալացվել են. shamshyan.com
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Սևան–Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10.300 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 10 CG 007 համարանիշի ГАЗель մակնիշի 34 ՍF 601 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 35 MP 280 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, վթարի հետևանքով երկու մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: Այնտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տուժածները բժշկական հատուկ ավտոմեքենայով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ЗИЛ 130-ը բարձված է եղել խոշոր չափի խոտի հակով: Այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում:










