Մեկնարկել է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը

12:40 • 29.09.18

ՀՀ կառավարական տան թիվ 1 շենքի նիստերի մեծ դահլիճում ՀՀ օրհներգով մեկնարկեց «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարը: 

Ծափողջյուններով ներս հրավիրեցին ՊՊԾ գրավման մասնակից «Սասնա ծռերին» և հիշեցրեցին, որ ծռերից բացակա են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը:

Համագումարին քաղաքական ուժեր չեն հրավիրվել, փոխարենը ներկա են ռազմական և քաղաքական գործիչներ: Համագումարին ներկա է գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը, ով նշեց, որ մասնակցում է, քանի որ իր մարտական ընկերներից շատերն են կուսակցությանն անդամագրվում, իսկ ինքը ներկա է, քանի որ իր համար հետաքրքիր են նորաստեղծ կուսակցության անելիքներն ու քայլերը:

Հրավիրյալների թվում են քաղաքագետներ Լևոն Շիրինյանը, Հմայակ Հովհաննիսյանը «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանը, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը և այլք: