Ինդոնեզիայում երկրաշարժերի ու դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի (լուսանկարներ, տեսանյութ)
Ինդոնեզիայում երկրաշարժերի ու դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտնել է Ինդոնեզիայի տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով ազգային վարչության ներկայացուցիչը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է տեղական հեռուստաալիքներով:
Տուժածների թիվը նա չի հստակեցրել:
Ավելի վաղ հաղորդվել էր 48 զոհի և հարյուրավոր տուժածների մասին:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի է ունեցել երկրաշարժերի շարք, որոնցից ամենահզորը եղել է 7,5 մագնիտուդ ուժգնության: Դրանց հետևանքով ցունամի է առաջացել: Հայտարարությանը զուգահեռ համացանցում տեսանյութ է տարածվել, որում պատկերվում է, թե ինչպես է հսկա ալիքը հարվածում Պալու քաղաքին:

















