«Տրամի» թայֆունի հետևանքով Ճապոնիայում տուժել է 4 մարդ, չեղարկվել՝ շուրջ 400 չվերթ
Ճապոնիային մոտեցող «Տրամի» թայֆունն արդեն բավական լուրջ խնդիրներ է առաջացրել: Ինչպես հաղուդում է NHK հեռուստաընկերությունը՝ թայֆունի հետևանքով արդեն վնասվածք է ստացել 4 մարդ: Հաղորվում է, որ տուժածները 70-80 տարեկան տարեցներ են, որոնք վնասվածքները ստացել են ուժեղ քամու հետևանքով ընկնելու հետևանքով:
Բացի այդ, եղանակային վատ պայմանների պատճառով ճապոնական ավիաընկերությունները չեղարկել են 380 չվերթ, որոնք իրականացվում էին երկրի հարավում գտնվող Օկինավա պերֆեկտուրայից դեպի այլ երկրներ:
Թայֆունն անդրադարձել է նաև էլեկտրամատակարարման համակարգերի վրա: Նշվում է, որ Օկինավա պերֆեկտուրայում մոտեցող թայֆունն առանց էլեկտրաէներգիայի է թողել 98 հազար տուն:
Հիշեցնենք, որ մասնագետների կանխատեսումների համաձայն՝ «Տրամին» Ճապոնիայի ափերին պետք է հասներ սեպտեմբերի 29-ի առավոտյան:










