Արմավիրում հայրը դաժան ծեծի է ենթարկել կնոջն ու 1-ամյա տղային. երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է. Shamshyan.com

10:28 • 29.09.18

Այսօր սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը, ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։

Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երեխան մահացել է։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։