Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու. Ժիրայր Սեֆիլյան

12:58 • 29.09.18

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին բացմանը ելույթով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը:

«Եկել է մի պահ՝ վերջապես մեր երազած ազգային կազմակերպությունը ծնելու: Իմ համոզմամբ այն, ինչ այսօր հիմնադրում ենք, առնվազն լինելու է մեր պատկերացրած ազգային պետության հիմնասյուններից մեկը, սակայն մինչ այս հանգրվանը հասնելը, բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդը հասել է դաժան պայքարի երկար ճանապարհ և ունեցել բազմաթիվ զոհեր, ռեժիմի զոհեր, որոնց զգալի մասի գործերը մինչ այսօր բացահայտված չէ»,-ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ դրանք տեղի են ունեցել այս ամբողջ 25 տարիների ընթացքում: «Սկսելով պատերազմի ժամանակահատվածից, հիշում ենք՝ ինչպիսի նվիրյալներ ենք կորցրել թիկունքի կրակոցից, դրան շարունակած խաղաղ պայմաններում նույնպես կան թիկունքում սպանվածներ Երևանում, դրան շարունակել է «Հոկտեմեբրի 27-ը», «Մարտի 1-ը», այսօր զոհերի հարազատներից ունենք ներկա: Այնուհետև դրան շարունակել են Քառօրյա պատերազմի մեր մատաղ սերնդի զոհերը և նույն տարվա հուլիսյան ապստամբության զոհերը»,-ասաց նա և դահլիճին առաջակեց մեկ րոպե լռությամբ հարգել այս զոհերի հիշատակը:

Հայտարարվեց, որ դահլիճում ներկա է կուսակցության 183 հիմնադիր և կարող են սկսել համագումարը: