Իրանական քաղաքում հայտնված պաստառը, որի վրա իրանցի զինվորականների փոխարեն պատկերված են իսրայելցիներ, սկանդալ է առաջացրել (լուսանկար)
Իրանի Շիրազ քաղաքի իշխանությունները կարգադրել են հետաքննություն անցկացնել 1980-1988 թվականների իրանա-իրաքյան պատերազմին նվիրված և քաղաքի կենտրոնում հայտնված պաստառի հետ կապված: Պաստառի վրա, ինչպես հայտնում է lenta.ru-ն, պատկերված են իսրայելցի զինվորներ:
Քաղաքի կենտրոնում պաստառի հայտնվելուց հետո բնակիչները նկատել են, որ դրա վրա պատկերված զինվորները կրում են իսրայելական համազգեստ և զինված են М16 զենքով, որոնք համարվում են ամերիկացի զինվորականների հիմնական զենքերից:
Համացանցի օգտատերերն իրենց վրդովմունքն են հայտնել՝ գրելով. «Ես ցնցված եմ, Սրբազան պաշտպանության շաբաթվա ընթացքում քաղաքի կենտրոնում հայտնվում է պաստառ՝ 3 սիոնիստ զինվորով…Դա առնվազն տխմարություն է»:
Միևնույն ժամանակ, Իսրայելի ԱԳՆ-ի Twitter-ի էջում հայտնվել է հաղորդագրություն՝ օրիգինալ նկարով, որում նաև պատկերված է աղջիկ:
Իրանում 1979 թվականին տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո երկրի առաջնորդները կոչ են անում հրեական պետության ոչնչացման: Նրանք մերժում են դրա օրինականությունը և համարում, որ Իսրայելն օկուպացրել է մուսուլմաններին պատկանող տարածքները:
پس از انتشار خبر استفاده تامل برانگیز از تصویر سربازان اسرائیلی در بیلبورد هفته دفاع مقدس در شیراز، این بیلبورد شبانه پایین کشیده شد. pic.twitter.com/B932M6sPKa
— اسرائیل به فارسی (@IsraelPersian) September 27, 2018










