Շվեյցարիայի բնակիչը բանտ կնստի աղբը սխալ թափելու համար

09:10 • 29.09.18

Շվեյցարական Բիլ քաղաքի բնակիչը բանտ կնստի աղբը սխալ վայրում թափելու համար, հայտնում է ria.ru-ն՝ 20 minutes-ին հղումով:


Աղբյուրը մանրամասնում է, որ 2017թ. նոյեմբերին 33-ամյա տղամարդը աղբը հանել ու փողոցում էր դրել ոչ այն օրը, երբ կոմունալ ծառայություններն այն հավաքում են: Բացի այդ, տղամարդը թույլ է տվել մեկ այլ խախտում՝ աղբը լցնելով ոչ պաշտոնապես թույլատրված տոպրակի մեջ:

Կոմունալ ծառայության աշխատակիցներից մեկը, որը հետևում է սահմանված խիստ կանոնների համաձայն աղբը թափելուն, պարզել է՝ ով է օրինախախտը:

Արդյունքում տղամարդը տուգանվել է մոտ 150 դոլարով, սակայն տուգանքը ժամանակին չի վճարել: Հատկանշական է, որ ավելի վաղ նա մի քանի հազար դոլարով էր տուգանվել ազարտային խաղերի մասին օրենքը խախտելու համար և, ինչպես այս դեպքում, չէր վճարել տուգանքը:

Գնահատելով իրավիճակը՝ դատախազությունը շվեյցարացուն առաջարկել է երկու խախտման համար 92 օր անցկացնել բանտում, սակայն մինչ այժմ պատասխան չի ստացել: Այժմ տղամարդը հաստատ բանտ կնստի, սակայն խնդիրն այն է, որ իշխանությունները չգիտեն նրա գտնվելու հստակ վայրը:

Հայտնի է, որ 2017թ. Բիլում 209 տուգանք է գրվել աղբը սխալ թափելու համար: