Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտգործնախարարի հետ

10:39 • 29.09.18

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորելէ տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Հատուկ անդրադարձ է կատարվել առտևրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղիներին:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանն ու Դամդին Ցոգթբաաթարը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը»:

Կողմերը վստահություն են հայտնել, որ համաձայնագիրը ճանապարհ է բացում մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման համար, ինչը լավ խթան կհանդիսանա հասարակությունների միջև շփումներ ակտիվացնելու համար: