Հայտնի է դարձել Եվրոպայում զբոսաշրջիկների ամենասիրած շրջանը

15:27 • 30.09.18

Իսպանիայում Կանարյան կղզիները դարձել են Եվրամիությունում զբոսաշրջիկների մոտ ամենասիրված շրջանը, հայտնում է «Եվրոստատ» եվրոպական վիճակագրական գործակալությունը:

Մեկ տարվա ընթացքում զբոսաշրջիկները մոտ 103 միլիոն անգամ գիշերել են Կանարյան կղզիների հյուրանոցներում և հոսթելներում:

Երկրորդ տեղում է հայտնվել Կատալոնիան՝ զբոսաշրջիկներն այնտեղ մեկ տարվա ընթացքում գիշերել են 80 միլիոն անգամ:

Եռյակը եզրափակում է Խորվաթիայի Ադրիատիկ ծովափնյա գոտին, այնտեղ զբոսաշրջիկները գիշերել են մոտ 75 միլիոն անգամ: