Իսպանիայի ափերի մոտ ծովում ավելի քան 450 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել

18:10 • 30.09.18

Հանգստյան օրերին Միջերկրական ծովում՝ Իսպանիայի ափերի մոտ ավելի քան 450 անօրինական ներգաղթյալ է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսպանիայի ծովում փրկարարական ծառայությանը:

Շաբաթ Ալբորան ծովում հայտնաբերվել է յոթ նավ, որոնց մեջ եղել է 342 մարդ: Կիրակի առավոտվանից  ի վեր հայտնաբերվել է ևս երեք նավ, որոնց վրա եղել է 123 մարդ:

Այս տարի Իսպանիա միգրացիոն հոսքը կտրուկ աճել է: Ինչպես վկայում են միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալները, տարվա սկզբին Միջերկրական ծովով այդ երկիր է հասել 35 653 ներգաղթյալ, դա ավելին է, քան նախորդ երեք տարիները միասին:

Ընդհանուր առմամբ Միջերկրական ծովով Եվրոպայի երկրներ տարվա սկզբից հասել է 80602 մարդ, 1730 մարդ մահացել է ճանապարհին: