Ոչ Շանել, ոչ Դիոր. Փարիզում հայտնվել է առաջին փողոցը՝ անվանակոչված մոդելյերի պատվին (լուսանկարներ)
Փարիզում հայտնվել է առաջին փողոցը՝ անվանակոչված մոդելյերի պատվին: Այն անվանակոչվել է «տրիկոտաժի թագուհի» Սոնյա Ռիկելի պատվին, գրում է The Guardian-ը:
Մոդելյերի անունով են անվանակոչել ծառուղին, որը գտնվում է բուլվարի կենտրոնում, որտեղից նա սովորաբար միրգ-բանջարեղեն է գնել:
Միևնույն ժամանակ, Կոկո Շանելը և Քրիստիան Դիորը մինչ այսօր նման պատվի չեն արժանացել:
Սոնյա Ռիկելը ծնվել է 1930 թվականի մայիսի 25-ին Փարիզի ծայրամասում՝ բուրժուազների ընտանիքում: Իր առաջին խանութը նա բացել է 1968 թվականի մայիսին: Մահացել է 2016 թվականի օգոստոսի 25-ին:


The chicest street pic.twitter.com/DLDeVtqfqE
— Nina Garcia (@ninagarcia) September 29, 2018










