Ամերիկյան մի շարք խոշոր բանկեր կիբերհարձակումների են ենթարկվել. WSJ

07:25 • 01.10.18

Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան մի շարք խոշոր բանկեր պարբերաբար ենթարկվել են կիբերհարձակումների: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` The Wall Street Journal-ին հղումով:

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ խոսքը Bank of America, Citigroup, JPMorgan Chase и Wells Fargo բանկերի մասին է: Նշվում է, որ ցանցահեններն, ամենայն հավանականությամբ, փնտրում են ընկերությունների ցանցերի թույլ կողմերը: Նման հարձակումները կանխելու և անօրինական մուտքը համակարգեր թույլ չտալու համար իշխանությունները խորհուրդ են տվել ընկերությունների ղեկավարներին հավելյալ միջոցներ ձեռնարկել և զգոն լինել:

Խոշոր բանկերի տվյաների բազային ապօրինի հասանելիություն ունենալը կարող է հանգեցնել շուկայում վիճակի անկայունացման: Նշվում է, որ նման վտանգի ֆոնին վերջին շրջանում շատ ավելի կարևոր նշանակություն է ձեռք բերել ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ հաքերների կողմից վտանգների գնահատման համար նախատեսված հատուկ ստորաբաժանումը: