Նախկին իշխանությունները ցանկանում են պառակտել ԵԿՄ-ն. Գ. Մենլքոնյան

12:29 • 01.10.18

Երկրապահը ոչ որքի սեփականությունը չէ, այն ստեղծվել է 1991թ․-ին, երբ մեր երկիրը չհայտարարված պատերազմի մեջ էր, այդ ժամանակ մենք բանակ չունեինք։ Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ազատամարտիկների դաշինքի» անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Նա չի հասկանում այն անձանց, որոնք հայտարարում են, թե Երկրապահը պետք է վերացվի։

«Եթե վերացնում ենք, ապա վերացնում ենք մեր պատմությունը, դրա համար կարելի է համախմբել, կազմավորել ու կազմավորել»,- ասաց նա։

Մելքոնյանը Երկրապահի պատմությունը 2 փուլի է բաժանում՝ մինչև 1999 թ․-ն, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի կառավարում, և դրանից հետո․ «Մինչև 1999 թ.-ը ուժային որևէ կառույցից վարչության անդամ չէին դառնում՝ սպարապետը թույլ չէր տալիս։ Հստակ գրված էր, որ ով ծառայության մեջ է, պետք է ծառայի, իսկ մյուսները կլինեն երկրապահ։ 99-ից հետո փոխնախարարներ, վարչության  պետեր, ներքին գործերին նախարարության բարձաստիճան սպաներ ներգրավեցին Երկրապահի վարչության մեջ»,- շարունակեց Մելքոնյանը։

Պաշտպանության նախկին փոխնախարարը շեշտեց՝ Երկրապահում ուժային կառույցների ներգրավվելուց հետո սկսվեցին երկրապահի մասնատման աշխատանքերը, ներսում եղան կոշտ ընդհարումներ։

«Մարդիկ կային, որոնք Մանվել Գրիգորյանի հետ չէին ցանկանում աշխատել, սակայն սա ոչ միայն Մանվել Գրիգորյանի խնդիրն էր, այլև նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի։  ՀՀԿ-ին պետք չէր մեր կուռ կառույցի միասնությունը և նրանք գնացի մասնատելու ճանապարհով։ Այդ ժամանակ Երկրապահից մի քանի տասնյակից ավել կազմակեպություններ ստեղծվեցին»,- ընդգծեց Գագիկ Մելքոնյանը։

Վերջինս նկատեց, որ Երկրապահի սերտաճել էր իշխանության հետ՝ պատգամավորներ, իշխանավորներ և այլն։ Ըստ նրա՝ Երկրապահի 189 հոգանոց վարչության հիմնական հատվածը պատգամավորներ, քաղաքապետեր, իշխանավորներ էին։

«ՀՀԿ-ի պատգամավորների հիմնական հատվածը երկրապահի անդամ է, այսինքն՝ իշխանության ներկայցուցիչները ղեկավարում էի երկրապահ վարչությունը, իսկ հիմա 189 հոգուց 30 հոգի է մնացել վարչության մեջ, մնացածը փախել են։ Այս պատճառով մենք նախաձեռնող խումբ էինք ստեղծել, որը կնախաձեռնի համագումար, որի ընթացքում բոլորը կգան, կմասնակցեն և կըտրեն ղեկավար կազմ։ Բայց մենք դեմ ենք, որ մի հոգի ղեկավարի, կարծում ենք, որ համագումարի ընթացքում պետք է 5-7 հոգանոց խորհուրդ ընտրվի։ Նաև ասեմ, որ մենք դեմ չեն եղել որևէ մեկի թեկնածությանը, այդ թվում՝ Արամ Սարգսյանի, մենք դեմ ենք եղել  1 հոգու ղեկավարման, քանի որ մեկ հոգուն կարող են շանտաժ անել և այլն, իսկ 7-ին՝ ոչ , որոշումը մեկ հոգի չպետք է կայացնի»,- ընդգծեց պաշտպանության նախկին փոխնախարարը։

Վերջինիս համոզմամբ՝ ժամանակն է, որ Երկրապահը կրկին միավորվի, քանի որ այսօր կան ուժեր, որոնք ընդմիշտ ցանկանում են պառակտել կառույցը։

«Այս ամենի մեջ տեսնում եմ նախկին իշխանությունների ձեռագիրը, քանի որ այս իշխանության կողքին ուժեղ Երկրապահ նախկին իշխանութունների չեն պատկերացնում, քանի որ բարդանում է նրանց՝ իշխանության վերադառնալու հարցը»,- նշեց Մելքոնյանը:

Այս համատեքստում նա խոսեց նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին․«Քոչարյանը գալու մեծ ցանկություն ունի, բայց դա անհար է, նա, նրա արբայնակներն ինչքան էլ մեկը մյուսի վրա հույս դնեն, մինունույն է,  ժողովուրդը մերժել է նրանց»,- եզրափակեց Գագիկ Մելքոնյանը։

 

ՀեղինակԱնի Օհանյան