Երևանի Նորք-Մարաշի տներից մեկի մոտակայքում բուսածածկույթ է այրվում. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան

14:13 • 01.10.18

Հոկտեմբերի 1-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշի 17-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է բուսածածկույթ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 13:09-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ: