Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը (տեսանյութ)

20:51 • 01.10.18

Այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

Նա նշեց, որ հանդիպումն այս պահին ընթանում է «Մարիոթ»–ի բացօթյա սրճարանում:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հաստատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հանդիպումը, նշել է, որ քաղաքական օրակարգը պետք է բաց լինի: «Կա հարց, որը հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանին, կան հարցեր, որոնք որ հետաքրքրում են նաև մեզ: Դժվար է ասել, թե ինչպիսի համամասնությամբ այդ հարցերի քննարկմանը ժամանակ կհատկացվի հանդիպման ժամանակ»,- ասել է Արմեն Աշոտյանը: