ԱՄՆ-ում մեքենայի պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել

04:28 • 01.10.18

ԱՄՆ-ի Փենսիլվանի նահանգի Ալենթաուն քաղաքում ոստիկանությունն ու ՀԴԲ-ի գործակալները հետաքննում են մեքենայի պայթյունի միջադեպը, որի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է շրջանի դատախազ Ջիմ Մարտինը, գրում է РИА Новости-ն:

Մարտինի խոսքով՝ մասնագետները եկել են այն եզրահանգման, որ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, իսկ միջադեպի կրկնության հավանականություն չկա: Նա ընդգծել է, որ պայթյունի հետևանքով հանցագործը, ամենայն հավանականությամբ, զոհվել է:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով ժամը 9:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 17:30-ին): Ի սկզբանե հաղորդվել է մեկ զոհի մասին, սակայն այժմ զոհերի թիվը հասել է 3-ի: