Իսպանիայի ափերի մոտ հանգստյան օրերի ընթացքում փրկարարները շուրջ 700 ապօրինի ներգաղթյալ են փրկել

03:29 • 01.10.18

Իսպանիայի Փրկարար ծառայությունը հանգստյան օրերի ընթացքում երկրի ափերի մոտ ընդհանուր առմամբ 672 ապօրինի ներգաղթյալ է հայտնաբերել, որոնք փորձում էին Աֆրիկայից ռետինե նավակներով հասնել Իսպանիա, գրում է РИА Новости-ն:

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ շաբաթ օրվա ընթացքում Ալբորան ծովում փրկարարները 7 նավակ են հայտնաբերել, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է 342 մարդ:

Եվս յոթ նավակ նույն շրջանում հայտնաբերվել է կիրակի օրվա ընթացքում: Նշվում է, որ նավակներում եղել է 318 մարդ: Փրկարար ծառայությունների տվյալներով՝ 12 տղամարդ տեղափոխող մեկ այլ նավակ էլ հայտնաբերվել է երկրի հարավ-արևելյան ափին՝ Պալոս հրվանդանի մոտ: