Բաքվում ուղևորատար ավտոբուսը բախվել է գնացքի. զոհվել է 13-ամյա դպրոցական, կա 34 տուժած (լուսանկարներ)

17:26 • 01.10.18

Բաքվի Խազարի շրջանի Բինա բնակավայրում ուղևորատար ավտոբուսը բախվել է գնացքի, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 34-ը: Այդ մասին հայտնում է minval.az գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:

Միջադեպի ժամանակ տուժած 13-ամյա դպրոցականը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Վիրավորների թվում կան 5-16 տարեկան երեխաներ:

«Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Սևինջ Գադիրովի խոսքով՝ ավտոբուսի վարորդը մուտք է գործել պահպանվող տարածք՝ չնայած նրան, որ արգելափակոցները փակ են եղել, ինչի հետևանքով բախվել է ժամում 30 կիլոմետր արագությամբ ընթացող գնացքին:

Նրա խոսքով՝ այժմ դեպքի վայրում տարվում է հետաքննություն: