Երևանի Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանութունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










