Կիևում սկանդալից հետո նոր «Միսս Ուկրաինա» են ընտրել (լուսանկարներ)

14:59 • 01.10.18

Նոր «Միսս Ուկրաինա-2018» է դարձել 19-ամյա Լեոնիլա Գուզը: Նա դեկտեմբերին երկիրը կներկայացնի Չինաստանում կայանալիք «Միսս աշխարհ» մրցույթում, գրում է life.ru-ն:


«Ես երջանիկ եմ ու շնորհակալ բոլորին: Թագը վերցրել եմ և անցնում եմ «Միսս Ուկրաինա-2018»-ի պարտականությունների կատարմանը»,- գրել է գեղեցկուհին իր ինստագրամյան էջում:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Միսս Ուկրաինա-2018» գեղեցկության մրցույթի 23-ամյա հաղթող Վերոնիկա Դիդուսենկոն զրկվել է տիտղոսից, քանի որ խախտել է մրցույթի կանոնները: 

Մրցույթի կազմակերպիչների խոսքերով՝ աղջիկն իր մասին ոչ ստույգ տեղեկություն է ներկայացրել՝ թաքցնելով, որ նախկինում ամուսնացած է եղել: Մասնակցությունից առաջ գեղեցկուհին ասել էր, որ ամուսնացած չի եղել ու երեխա չունի, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նա ամուսին է ունեցել, ինչպես նաև երեխա ունի:

Վերոնիկան, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել էր, որ մրցույթի կազմկոմիտեի պահանջը՝ երեխա չունենալու մասին, վիրավորական է:

 

Image result for Новой "мисс Украина" стала 19-летняя Леонила Гузь. Она получила корону вместо лишённой титула Вероники Дидусенко

 

 Վերոնիկա Դիդուսենկոն՝

Image result for Мисс Украина 2018 Вероника Дидусенко

Image result for Мисс Украина 2018 Вероника Дидусенко

Image result for Мисс Украина 2018 Вероника Дидусенко

Image result for Мисс Украина 2018 Вероника Дидусенко