Բրյուսելի օդանավակայանում հոլանդացու ճամպրուկում մոտ 30 կգ էքստազի է հայտնաբերվել

14:09 • 01.10.18

Բրյուսելի միջազգային օդանավակայանում թմրանյութ առաքողի ճամպրուկից մոտ 30 կգ էքստազի հաբեր են առգրավվել, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ դատախազության ներկայացուցչին հղումով:


Նրա խոսքով՝ սինթետիկ թմրանյութը հայտնաբերվել է Նիդեռլանդների 23-ամյա բնակչին պատկանող ճամպրուկում: Նա Բելգիայի մայրաքաղաք էր ժամանել Դոմինիկյան Հանրապետությունից:


Մեկ օր առաջ էլ Բրյուսելի օդանավակայանում մեկ այլ հոլանդացի է ձերբակալվել. 72-ամյա տղամարդն իր որովայնում տեղափոխել է կոկաինով 80 լատեքսային գնդիկ: