Ֆրանսիայում գործող մուսուլմանական կազմակերպությունում խուզարկումներ են անցկացվել, ձերբակալվել է 11 մարդ

13:06 • 02.10.18

Ֆրանսիայում՝ Գրան Սեն կոմունայում, հակաահաբեկչական գործողության ընթացքում 11 մարդ է ձերբակալվել, գրում է ria.ru-ն: 


Մոտ 200 ոստիկանի մասնակցությամբ հակաահաբեկչական գործողությունը սկսվել է առավոտյան՝ ֆրանսիական ժամանակով ժամը 6-ին՝ Centre Zahra France մուսուլմանական կազմակերպության գրասենյակում:


Նշվում է, որ այս կառույցի ղեկավարներին կասկածում են «մի քանի ահաբեկչական կազմակերպության» աջակցելու համար:


Ինչպես հայտնել են ոստիկանությունից՝ խուզարկումներ են անցկացվում նաև կառույցի ղեկավարների տներում: Հաղորդվում է, որ գործողությունը դեռ չի ավարտվել:


Centre Zahra France-ի ակտիվները սառեցվել են 6 ամսով, գրում է Journal Officiel-ը: