Կրետեում հանգստացող զույգը տիրոջն է վերադարձրել փողոցում գտած մեծ գումարն ու հայտնիություն ձեռք բերել

11:10 • 02.10.18

Կրետեում հանգստացող բրիտանացի զույգը տիրոջն է վերադարձրել փողոցում գտած մեծ գումարն ու հայտնիություն ձեռք բերել ամբողջ կղզում, գրում է lenta.ru-ն:


24-ամյա Էդվարդ Գիբսոնն ու 22-ամյա Ջեսիկա Ֆրենկը մեկնել են Կրետե՝ հանգստի: Քաղաքում զբոսնելու ժամանակ երիտասարդի ոտքը դիպել է գետնին ընկած փաթեթի: Դրանում եղել է 7.000 եվրո:


Զույգը գտած գումարը տարել է ոստիկանություն: Ինչպես պարզվել է՝ փաթեթը կորցրել էր տարեց կին, որը խանութ ունի կղզում: Նա գումարը տանելիս է եղել բանկ և ճանապարհին կորցրել է այն:


«Ոստիկանները մեզ տարան նրա մոտ: Նա լալիս էր ու մեզ օրհնում»,- ասել է Գիբսոնը:


Ազնիվ բրիտանացիների մասին գրել է տեղական թերթը, և նրանք մի ակնթարթում հայտնի են դարձել: Նրանց անվանել են հերոսներ, տաքսու վարորդները հրաժարվել են գումար վերցնել նրանցից, իսկ հյուրանոցը նրանց ավելի լավ համար է առաջարկել: